EcoServ ուսուցչական սեմինար

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Վիեննայի ԲՈԿՈՒ համալսարանի (BOKU), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԷԳԿ) կողմից իրականացվող #EcoServ նախագծի շրջանակում կազմակերպվող «էկոհամակարգային ծառայությունների ոլորտում կրթության ներդրման հնարավորությունների վերհանում #մասնակցային մոտեցմամբ» թեմայով երկօրյա մասնագիտական սեմինարին, որը տեղի է ունենալու ս․թ․ հուլիսի 8-9-ը «Բեսթ Ռեզորթ Աղվերան» Հյուրանոցում։Սեմինարի նպատակն է խթանել տարբեր բնագավառների մասնագետների միջև փոխգործակցությունը հանուն #էկոհամակարգային ծառայությունների […]
EcoServ դրամաշնորհային ծրագիր

EcoServ նախագիծը հրավիրում է մասնակցելու բիզնես գաղափարների իրականացման դրամաշնորհային մրցույթին, որը նախատեսված է Հրազդան գետի հովտի համայնքներում մեկնարկող և գործող բիզնեսների համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել մեկօրյա բիզնես դասընթաց, որով մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կազմել բիզնես պլան և գրավիչ ներկայացնել բիզնես գաղափարը։ Իսկ լավագույնները կստանան դրամաշնորհ՝ գործող բիզնեսները՝ […]
EcoServ նախագիծը ներկայացվել է ecsa24 համաժողովում

EcoServ նախագծի անդամ Տիգրան Քեռյանը մասնակցել է 2024թ․ ապրիլի 3-ից 6-ը Վիեննայում անցկացված 5-րդ Եվրոպական Քաղաքացիական Գիտության Ասոցիացիայի (ECSA) համաժողովին։ Համաժողովը, որը կազմակերպվել էր ԲՈԿՈւ համալսարանի և Վիեննայի Բնության պատմության թանգարանի կողմից, կրում էր «Փոփոխություն» մոտոն՝ ընդգծելով, որ մենք ապրում ենք բազմաբովանդակ արագ փոփոխությունների ժամանակաշրջանում։
ԵՊՀ հայաստանյան գործընկերների այցը BOKU, Վիեննա

EcoServ նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ Նոննա Խաչատրյանը և դեկան Կառլեն Խաչատրյանը 2023 թվականի դեկտեմբերին աշխատանքային այցով Վիեննայի բնական ռեսուրսների և կյանքի գիտությունների համալսարանում էին։
ԿՀԳԿ հայաստանյան գործընկերների այցը BOKU, Վիեննա

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գործընկերներն այցելեցին Վիեննայի Բոկու համալսարան։
Աշխատաժողով

2023 թվականի ապրիլի 19-ին կազմակերպվեց EcoServ-ի առաջին դասախոսական աշխատաժողովը
EcoServ նախագծի մեկնարկը

2023 թվականի ապրիլի 19-ին տրվեց EcoServ նախագծի մեկնարկը