EcoServ նախագծի շրջանակում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատողներ Մարինե Դալլաքյանը և Վարդան Ասատրյանը 2023 թվականի հունիսին աշխատանքային այցով գտնվեցին Վիեննայի բնական ռեսուրսների և կյանքի գիտությունների համալսարանում (BOKU), որտեղ մի շարք հանդիպումներ ունեցան էկոհամակարգային ծառայությունների գնահատման, քաղցրահամ ջրային ավազանների կայուն կառավարման մասնագետների հետ։ EcoServ-ի մասնակիցները ճանաչողական այց ունեցան Դանուբի կղզում գտնվող թառափի բուծարան։ Քննարկումների արդյունքում Ավստրիացի գործընկերների հետ ձեռք բերվեցին համագործակցության մի շարք պայմանավորվածություններ և մշակվեցին առաջին գիտական հրապարակումների հայեցակարգային շրջանակները:
Վերենա Ռադինգեր-Փիր
Project coordinator, Dipl.-Ing. Dr. Ass. Professor
Պրոֆեսոր, Դոկտոր Վերենա Ռադինգեր-Փիրը մասնագիտացած է լանդշաֆտի զարգացման և պլանավորման ոլորտում, ունի հետդոկտորական հետազոտության փորձ Ավստրիայի MODUL համալսարանում և հրավիրյալ մասնագետի փորձ՝ Նիդերլանդների CHEPS-ում և Գերմանիայի Ֆրաուհոֆերի ISI-ում։ 2013 թվականից ակտիվ միջգիտակարգային և միջառարկայական հետազոտություններում նա համագործակցում է ակադեմիական և ոչ ակադեմիական կառույցների հետ: Ներկայումս նրա հետազոտության շրջանակը կենտրոնացած է գիտություն-հասարակություն փոխազդեցությունների վրա՝ տարածաշրջանային կայունության փոխակերպումների, էկոհամակարգային ծառայությունների, ինչպես նաև կլիմայի պետական կառավարման ուղղություններով: Նրա աշխատանքը ներառում է որակական և քանակական հասարակագիտական մեթոդների լայն շրջանակ: