Այցի ընթացքում ԵՊՀ գործընկերները ներկայացրեցին «Էկոհամակարգային ծառայությունների կառավարում» դասընթացի առարկայական ծրագրի մշակման նախնական աշխատանքները, մասնավորապես ամփոփվեցին եվրոպական և ամերիկյան տարբեր համալսարանների կողմից առաջարկվող մոդուլների ուսումնասիրման արդյունքները: Citizen Science Austria թիմի առաջատար մասնագետներ Դանիել Դյորլերի և Ֆլորիան Հայգլի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին EcoServ-ի կողմից քաղաքացիական գիտություն մոտեցման կիրառման ուղղությունները։ Քննարկվեցին ծրագրի հիմնական նպատակներին առնչվող 2024 թվականի գործողությունները, մասնավորապես ամառային դպրոցի, աշխատաժողովների, բիզնես թրեյնինգների կազմակերպման ուղղությամբ։
Սիրով հարավիրում ենք մասնակցելու #EcoServ նախագծի շրջանակում կազմակերպվող «Մասնակցային մոտեցմամբ Հրազդան գետի հովտի էկոհամակարգային ծառայությունների գնահատում» թեմայով ամառային դպրոցին, որը տեղի է ունենալու ս․թ․ հուլիսի 12-17-ը «Բեսթ Ռեզորթ Աղվերան» hյուրանոցում։Ամառային դպրոցի նպատակն է համախմբել տարբեր մասնագիտությունների ուսանողների և դասախոսների, ինչպես նաև տեղական բնակչությանը՝ Հազդան գետի ավազանի էկոհամակարգային ծառայությունների գնահատման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։Եթե կարևորում եք […]