On April 19th, 2023 the EcoServ project was launched
EcoServ նախագծի մեկնարկարկային միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ գիտական գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խորհրդական Աշոտ Խոյեցյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Լևոն Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը և Ավստրիական զարգացման գործակալության Երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը: Բանախոսներն ընդգծեցին ծրագրի միջգիտակարգային բնույթը և դրա ներդրման անհրաժեշտությունը ԵՊՀ և ԿՀԷԳԿ գիտահետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների ոլորտում կրթության ներդրման գործում: Հայաստանի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներն ընդգծեցին նախագծի նշանակությունը և կարևորությունը քաղցրահամ ջրային ռեսուրսների կայուն կառավարման խթանման և էկոհամակարգային ծառայությունների կառավարման ոլորտում մասնագետների պատրաստման գործում:
EcoServ նախագծի համակարգող Վերենա Ռադինգեր-Փիրը (BOKU, Վիեննա) ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքներն ու ներդրումը Կայուն Զարգացման Նպատակներում։ Այնուհետև EcoServ թիմի անդամները ներկայացրեցին ծրագրի հիմնական հայեցակարգերն ու մեթոդները` կարևորելով գիտակրթական կենտրոններից, բիզնեսից, քաղաքականություն մշակողներից և տեղական համայնքներից բազմաթիվ շահառուների ներգրավվածությունը:
Մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանում բնապահպանության, կենսաբազմազանության, քաղցրահամ ջրերի պահպանության խնդիրներով զբաղվող միջազգային և տեղական կազմակերպությունների, տարբեր բուհերի և գիտահետազոտական կենտրոնների մասնագետներ:
Տես ավելին՝