Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.Lorem Ipsum is simply dummy text of the
Event

Related News

Verena Radinger Peer

Վերենա Ռադինգեր-Փիր

Project coordinator, Dipl.-Ing. Dr. Ass. Professor

Verena Radinger Peer
Պրոֆեսոր, Դոկտոր Վերենա Ռադինգեր-Փիրը մասնագիտացած է լանդշաֆտի զարգացման և պլանավորման ոլորտում, ունի հետդոկտորական հետազոտության փորձ Ավստրիայի MODUL համալսարանում և հրավիրյալ մասնագետի փորձ՝ Նիդերլանդների CHEPS-ում և Գերմանիայի Ֆրաուհոֆերի ISI-ում։ 2013 թվականից ակտիվ միջգիտակարգային և միջառարկայական հետազոտություններում նա համագործակցում է ակադեմիական և ոչ ակադեմիական կառույցների հետ: Ներկայումս նրա հետազոտության շրջանակը կենտրոնացած է գիտություն-հասարակություն փոխազդեցությունների վրա՝ տարածաշրջանային կայունության փոխակերպումների, էկոհամակարգային ծառայությունների, ինչպես նաև կլիմայի պետական կառավարման ուղղություններով: Նրա աշխատանքը ներառում է որակական և քանակական հասարակագիտական մեթոդների լայն շրջանակ:
Tigran Keryan

Տիգրան Քեռյան

Postdoctoral researcher, Dr.rer.soc.oec. MSc

Tigran Keryan

Տիգրան Քեռյանը մասնագիտացած է էկոհամակարգային ծառայությունների և բնության վրա հիմնված լուծումների մեջ՝ անդրգիտակարգային և մասնակցային հետազոտությունների միջոցով՝ լուծելով կայուն զարգացման մարտահրավերները: Խթանելով և համակարգելով հետազոտողների, մասնագետների և քաղաքականություն մշակողների միջև համագործակցությունը՝ նա կենտրոնանում է հասարակական խնդիրների գործնական լուծումների մշակման վրա: EcoServ նախագծում Տիգրանը խթանում է մասնակցային մոտեցման միջոցով էկոհամակարգային ծառայությունների գնահատմանը: Տիգրան Քեռյանը ստացել է աշխարհագրության մագիստրոսի կոչում Երևանի պետական համալսարանում և դոկտորի կոչում Վիեննայի Բոկու համալսարանի Transitions to Sustainability (T2S) դոկտորական դպրոցում։ Հետդոկտորական հետազոտություններ է կատարել Պորտուգալիայի UTAD համալսարանում։

Rafaela Schinegger

Ռաֆայելա Շինեգգեր

Expert in ES assessment and management, Dipl.-Ing. Dr. Assoc. Professor

Rafaela Schinegger
Էկոհամակարգային ծառայությունների գնահատման և կառավարման փորձագետ Dipl.-ing. Dr. Assoc. Professor Դոկտոր Ռաֆայելա Շինեգերը, Վիեննայի Բնական ռեսուրսների և կյանքի մասին գիտությունների համալսարանի (BOKU) «Ինտեգրատիվ բնության պահպանության պլանավորման» ասիստենտ է: Փորձառու գիտնական և միջազգային նախագծերի ղեկավար է, ունի առաջադեմ գիտելիքներ ԵՄ տարբեր դիրեկտիվների (հատկապես WFD, FD & HD), ինչպես նաև միջգիտակարգային գործունեության և գիտություն-քաղաքական հարաբերությունների վերաբերյալ:
Karlen Khachatryan

Կառլեն Խաչատրյան

Ծրագրի ԵՊՀ-ի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Karlen Khachatryan

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանն է։ Կառավարչական և հետազոտական հմտությունների յուրօրինակ համադրմամբ՝ նա 2016-2023թթ․ ղեկավարել է ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնը՝ մի կողմից մշակելով ուսումնական պլաններ, դասընթացներ, մյուս կողմից՝ իրականացնելով հետազոտական ծրագրեր։ Վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարել է ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող երեք գիտական դրամաշնորհ։ Բացի այդ, ունի գիտական միջոցառումներ՝ գիտաժողովներ, գիտական դպրոցներ, աշխատաժողովներ կազմակերպելու հարուստ փորձ։ Հանդիսանալով «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերության հիմնադիր՝ նա հաջողությամբ համադրում է ակադեմիական և բիզնես գործունեությունը՝ իրականացնելով խորհրդատվական ծառայություններ, ինչը վկայում է տնտեսության տարբեր ոլորտներում նրա ունեցած փորձառության մասին։

Nonna Khachatryan

Նոննա Խաչատրյան

Researcher and education expert, Ph.D, Ass.Professor

Nonna Khachatryan
Դոցենտ Նոննա Խաչատրյանը մասնագիտացած է կրթության, նորարարությունների, ծառայությունների և ձեռներեցության կառավարման ոլորտներում ։ Իր թեկնածուական գիտական աստիճանը ստացել է Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնախնդիրների բարելավման ուղղությամբ հետզոտության իրականացման արդյունքում: Լինելով Երևանի պետական համալսարանի դոցենտ՝ գործընկերների հետ համատեղ մշակում է առարկայական ծրագրեր, դասավանդում և զբաղվում հետազոտական գործունեությամբ: Ակադեմիական գերազանցության հանդեպ նրա նվիրվածությունը ներառում է դրամաշնորհային ծրագրերի, բազմաթիվ հրապարակումների հեղինակումը և համահեղինակումը։ Նրա մեծ փորձն ու գիտելիքները զգալիորեն նպաստում են EcoServ նախագծի նպատակադրումների իրագործմանը։
Vardan Asatryan

Վարդան Ասատրյան

Coordinator: SCZHE NAS RA, Ph.D, Lead Scientist

Vardan Asatryan
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Վ․ Ասատրյանի թեկնածուական ատենախոսությունը նվիրված էր Սևան թափվող գետերի էկոլոգիական վիճակի գնահատմանը։ Նա առաջինն է մշակել Կովկասի տարածաշրջանում մակերևութային ջրերի էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման ցուցիչ։ Վ․ Ասատրյանը զբաղվում է ջրակենսաբանական մշտադիտարկման գործիքների մշակմամբ և ղեկավարում է տարբեր հետազոտական ծրագրեր, որոնց ներգրավված են Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՊՀ երկրների մասնագետներ։ Վ․ Ասատրյանը Հորիզոն Եվրոպա ծրագրի Հայաստանյան ազգային կոնտակտային անձ է։ Նա ունի 15 տարվա մանկավարժական փորձ, ինչպես նաև ղեկավարում է աշխարհագրության միջազգային օլիմպիադայի մասնակից Հայաստանի հավաքականը։ 2020թ․-ից նա նաև հանդիսանում է CaBOL միջազգային ծրագրի կարգաբանական համակարգող։
Marine Dallakyan

Մարինե Դալլաքյան

Co-leadership: SCZHE NAS RA, Ph.D, Lead Scientist

Marine Dallakyan
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Մ․ Դալլաքյանը քիմիկոս-էկոլոգ է, ով 2011թ․-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն անթրոպոգեն գործոնի ազդեցության պայմաններում Հրազդան գետի էկոլոգիական վիճակի գնահատման վերաբերյալ։ Ավելի քան մեկ տասնամյակ նա ղեկավարում է Հայաստանի հատակային մակրոանողնաշարների ուսումնասիրությունների և գետային էկոհամակարգերի էկոլոգիական վիճակի գնահատման մեթոդների մշակման աշխատանքներ։ Մ․ Դալլաքյանը համագործակցում է Գերմանիայի և Ֆինլանդիայի կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրություններով զբաղվող ինստիտուտների հետ։ 2013թ․-ին Մ․ Դալլաքյանը տեղայնացրել է ԵՄ ՋՇԴ մոտեցումները Հայաստանի մակերևութային ջրերի ջրակենսաբանական մշտադիտարկման համար։ 2018թ․-ին նա ստեղծել է հատակային մակրոանողնաշարների ԴՆԹ-բարկոդ տվյալների բազան Բոնի ZFMK ինստիտուտ-թանգարանում։ Ներկայումս նա ղեկավարում է Հայաստանի ջրային մարմինների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ ցուցիչների մշակման և էկոհամակարգային ծառայությունների գնահատման ծրագրեր։ Մ․ Դալլաքյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում դասավանդում է իր կողմից մշակված “Էկոհամակարգային ծառայություններ” մոդուլը և օժանդակում է ԵՊՀ “էկոհամակարգային ծառայությունների կառավարում” կրթական ծրագրի ներդրմանը։