EcoServ Ամառային դպրոց 2024-ը, որը կրում էր «Մասնակցային մոտեցմամբ Հրազդան գետի հովտի էկոհամակարգային ծառայությունների գնահատում» խորագիրը, հաջողությամբ անցկացվեց հուլիսի 12-17-ը «Բեսթ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում։ Դպրոցը համախմբել էր ուսանողներին, դպրոցների ուսուցիչներին և համալսարանների դասախոսներին, ինչպես նաև տեղական բնակիչներին՝ ուսումնասիրելու Հրազդան գետի ավազանի էկոհամակարգային ծառայությունները մասնակցային մեթոդների միջոցով։
Ուսանողների բազմագիտակարգային խմբերը՝ դասախոսների ղեկավարությամբ, կիրառեցին մասնակցային մոտեցումներ, ինչպիսիք են ֆոտովոյս և մասնակցային քարտեզագրումը՝ աշխատելով անմիջապես տեղական համայնքների հետ և գնահատելով էկոհամակարգային ծառայությունները։ Ամառային դպրոցը հանդիսացավ լավ հարթակ՝ գործնական ուսուցման, տարբեր շահառուների հետ համագործակցության և ոլորտի արդի գիտելիքներին և հետազոտական մեթոդներին ծանոթանալու համար։