Նպաստելով տվյալների հավաքից զատ փոխադարձ ուսումնառությանը
EcoServ-ի քաղաքացու գիտություն նախաձեռնությունը Հրազդան գետի ավազանում կառուցում է ամուր համագործակցություն։ Այսօր արդեն նախագիծն ակտիվորեն աշխատում է երեք տարածաշրջանների (գետի վերին, միջին և ստորին հոսանքի ավազաններում) 5 դպրոցների 8 ուսուցիչների և մոտ 100 աշակերտների հետ։ Միասին նրանք ուսումնասիրում են երեք կարևոր բաղադրիչներ՝ ոռոգման ջրի որակ, գետի էկոլոգիական վիճակ և աղտոտման ու առողջության միջև կապ։ Աշակերտներն ու ուսուցիչներն ուսումնասիրում են այս թեմաները դաշտային աշխատանքների և նախագծահեն կրթության միջոցով՝ մշտապես ստանալով EcoServ թիմի աջակցությունը։ Պարբերաբար փոխանակումներն ապահովում են ուժեղ գործակցություն։ Աշակերտներն այցելում են Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, իսկ կենտրոնի մասնագետները՝ դպրոցներ՝ ուղղորդելու և աջակցելու աշակերտների հետազոտություններին։ Թիմի անդամները միշտ ներկա են աշակերտների ներկայացումներին՝ կարևորելով ստացված արդյունքներում նրանց ներդրումը։
Students and teachers investigate these issues through hands-on fieldwork and project-based learning, with continuous support from the EcoServ team. Regular exchanges ensure strong partnerships: students visit the Scientific center of zoology and hydroecology of National Academy of Sciences, while the EcoServ team travels to schools, guiding and supporting student research. The team is always present when students showcase their findings, underlining the value of their contributions.
Դպրոցներում զարգացնելով հետազոտական կարողությունները
Շրջակա միջավայրի մշտադիտարկումից զատ նախագիծը կենտրոնանում է ուսուցիչների և աշակերտների՝ որպես փոփոխություններ իրագործողների հզորացմանը։ Տեղում կազմակերպվող վերապատրաստումների միջոցով մասնակիցները ձեռք են բերում ջրերի մշտադիտարկման հետազոտական հմտություններ և կիրառական գիտելիքներ։ Մասնավորապես, վերջին վերապատրաստումները աշակերտներին ու ուսուցիչներին սովորեցնում էին ջրածնային ցուցչի, էլեկտրահաղորդկանության և լուծված թթվածնի որոշման սարքերի հետ աշխատանքի սկզբունքները, որին հաջորդում էր դաշտային պայմաններում դրանց կիրառությունը։ Նման գործնական ուսուցումը մասնակիցներին օգնում է սեփական ջրային ռեսուրսների նկատմամբ սեփականատիրական մոտեցում զարգացնել՝ խթանելով պահպանությանը և երկարաժամկետ ներգրավմանը։
Տոնելով աշակերտների նվաճումները
Աշակերտական նախագծերը պարբերաբար ներկայացվում են ազգային և տեղական միջոցառումներում, ինչը վկայում է աճող փորձառության մասին։ 2025թ․-ի մարտի 29-ին՝ Համահայկական դպրոցական գիտական փառատոնին, որն անց էր կացվում Գիտությունների ազգային ակադեմիայում, Լուսինե Հակոբյանի կողմից ղեկավարվող և EcoServ-ի կողմից ուղղորդվող նախագիծը Ակադեմիայի հատուկ մրցանակի արժանացավ։ Նույն թվականի մայիսի 3-ին Նոր Հաճնի դպրոցականների թիմը Աստղիկ Չոբանյանի ղեկավարությամբ հաղթող ճանաչվեց լավագույն հետազոտական աշխատանք անվանակարգում համադպրոցական երրորդ գիտաժողովում, որը կազմակերպել էր Այբ դպրոցը։ Նոր Հաճնի երկու դպրոցները և Բջնիի դպրոցը իրենց արդյունքները ներկայացրին EcoServ-ի կազմակերպած ամառային դպրոցին (2025թ․-ի հուլիս), որին ներկա էին APPEAR նախագծի միջազգային գործընկերները։ Աշակերտները ներկայացնում էին կենսաբացահայտման մեթոդներով և ոռոգման ջրի չափումներով իրենց արդյունքները՝ ապացուցելով որ քաղաքացու գիտությունը խթանում է ինչպես գիտական գերազանցությունը, այնպես էլ՝ համայնքային գործողությունները։
Առաջ նայելով
EcoServ-ի թիմը նպատակ ունի ընդարձակել քաղաքացու գիտության գործողությունները՝ Հրազդան գետի պահպանության գործում ներգրավելով ավելի շատ դպրոցներ և համայնքներ։ Հրազդան գետը կենսական է Հայաստանի համար իր մատուցած էկոհամակարգային ծառայություններով՝ ոռոգման ջրով, կլիմայի կարգավորիչ դերով և կենսաբազմազանությամբ։ Երիտասարդների շրջանում բնապահպանական իրազեկվածության և գիտական հմտությունների խթանմամբ՝ EcoServ-ը նպաստում է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ոգեշնչում տեղական առաջնորդների հաջորդ սերնդին։