Աշակերտները գետային մասնագետներ
EcoServ-ը խթանում է տեղական համայնքների հետ փոխգործակցությունը՝ քաղաքացու գիտությունը ներառելով Հրազդան գետի ավազանի մշտադիտարկման և կրթական բաղադրիչներում։
Սերտորեն աշխատելով տարածաշրջանի դպրոցների հետ՝ մեր նախաձեռնությունը աշակերտներին ու ուսուցիչներին հնարավորություն է տալիս համագործակցել գետի առողջության գնահատման շուրջ՝ կիրառելով հատակային մակրոանողնաշարների հիման վրա մշակված կենսաբացահայտման պարզ մեթոդներ, ինչպես նաև էկոլոգիական վիճակի բացահայտման ջրաքիմիական և ջրաֆիզիկական ցուցանիշներ։ Աշակերտները ձեռք են բերում էկոհամակարգային ծառայությունների ներուժի վերհանման կարողություններ։


Կարողությունների զարգացում
Տեղական համայնքների ուսուցիչների համար աշխատաժողովներ և գործիքներ: Այս գործընկերությունը կառուցվում է կարողությունների զարգացման վրա։ Ուսուցիչները վերապատրաստվում են և ստանում կրթական նյութեր, իսկ աշակերտները մասնակցում են դաշտային աշխատանքներին և զարգացնում գործնական կարողություններ՝ խթանելով ջրային էկոհամակարգերի երկարաժամկետ պահպանությունը։
Empowering Youth & Shaping Future Stewards: Քաղաքացու գիտությունը ներգրավելով նախագծահեն ուսումնառությանը՝ նպատակ ունենք զարգացնելու շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստելու ապագա գիտնականների կայացմանը և հզորացնելու երիտասարդներին ջրային ռեսուրսների կայուն կառավարման և էկոհամակարգային ծառայությունների գնահատման աշխատանքներում ներգրավելու համար։
Transforming aquatic ecosystem management in Armenia
Working with Inter- & Transdisciplinary Approaches
Engaging local communities in the decision-making process and in the preservation of local ecosystems