EcoServ թիմը սույն թվականի հուլիսի 8-9-ին Աղվերանի բեսթ Ռեզորթ հյուրանոցում կազմակերպել էր ուսուցիչների և դասախոսների ինտենսիվ աշխատաժողով: էկոհամակարգային ծառայությունների հայեցակարգի ներկայացվածության բացը մեր կրթական համակարգում և դրա լրացման առաքելությունը միավորել էր ՀՀ ԲՈՒՀ-երի դասախոսների և Հրազդան գետի ավազանի ամենատարբեր բնակավայրերի երկու տասնյակից ավելի փորձառու մանկավարժների:
Ծրագրի բովանդակությանը համահունչ՝ իրականացվեցին ոլորտային հետազոտություններ և նախագծեր կատարելու հմտությունների ու կարողությունների զարգացմանը միտված մի շարք գործողություններ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներկայացում: Մտագրոհի միջոցով մասնակիցները նաև մշակեցին մեթոդական մի շարք մոտեցումներ, որոնք թիրախավորում էին Հրազդան գետի միջին հոսանքի ավազանը և տեղական իրական կյանքի խնդիրները: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավման և արդյունավետ համագործակցության համար: