EcoServ նախագիծը հրավիրում է մասնակցելու բիզնես գաղափարների իրականացման դրամաշնորհային մրցույթին, որը նախատեսված է Հրազդան գետի հովտի համայնքներում մեկնարկող և գործող բիզնեսների համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել մեկօրյա բիզնես դասընթաց, որով մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կազմել բիզնես պլան և գրավիչ ներկայացնել բիզնես գաղափարը։ Իսկ լավագույնները կստանան դրամաշնորհ՝ գործող բիզնեսները՝ յուրաքանչյուրը 500 եվրո, սկսնակները՝ յուրաքանչյուրը 1000 եվրո։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսված է դրամաշնորհի սահմանաչափով ձեռք բերել սարքավորում և/կամ այլ պարագաներ, որով հնարավոր կդառնա սկսել նոր բիզնես կամ կօժանդակի գործող բիզնեսի զարգացմանը։
Ո՞վ կարող է դիմել
- 18 տարին լրացած անհատ աղջիկներ/կանայք
- Մինչև 3 անդամներից բաղկացած թիմեր, որոնք առաջնորդում են կանայք
- Ունեն ՀՀ քաղաքացիություն և բնակվում են Հրազդան գետի հովտի համայնքներում
- Ցանկություն ունեն զբաղվել գործարարությամբ նշված համայքններում կամ
- Ունեն գործող բիզնես տվյալ տարածաշրջանում։
Բիզնես դասընթացը կազմակերպվելու է Երևանում, ս․թ․ մայիսի 17-ին, տևողությունը 5-6 ժամ՝ ներառյալ կարճ ընդմիջումները։ Դասընթացի լեզուն հայերեն է։ Հանրային տրանսպորտով փոխադրման ծախսերը հոգում է EcoServ նախագիծը։
Դիմելու ընթացակարգը
- Գրանցվեք կցված QR մինչև ս․թ․ մայիսի 12-ը կամ ուղարկեք մասնակցության հայտը տվյալ էլեկտրոնային հասցեին՝ nonnakhachatryan@ysu.am և Ձեզ կուղարկվի գրանցման հղումը
- Մասնակիցների ընտրության գործընթացի ավարտին մինչև ս․թ․ մայիսի 15-ը կստանաք ծրագրի մասնակցության հրավերը։
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն և ծախսման ուղիները
- Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 6000 եվրո է
- Նախատեսվում է տրամադրել դրամաշնորհ գործող բիզնեսներին՝ յուրաքանչյուրը 500 եվրո և սկսնակներին՝ յուրաքանչյուրը 1000 եվրո։
- Դրամաշնորհի միջոցներով մրցույթի կազմակերպիչները կգնեն սարքավորում, որը անհրաժեշտ է հաղթող թիմերին նոր բիզնես սկսելու կամ գործողներին՝ բիզնեսը զարգացնելու համար։
Հետադարձ կապ
Հեռ․՝ +374 55097170
Էլեկտրոնային հասցե՝ nonnakhachatryan@ysu.am
Աշխատանքային ժամեր 11։00-17։00 (երկուշաբթի-ուրբաթ)
EcoServ նախագիծը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) «Բարձրագույն կրթություն և հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության» (APPEAR) ծրագրի կողմից։