Սիրով հարավիրում ենք մասնակցելու #EcoServ նախագծի շրջանակում կազմակերպվող «Մասնակցային մոտեցմամբ Հրազդան գետի հովտի էկոհամակարգային ծառայությունների գնահատում» թեմայով ամառային դպրոցին, որը տեղի է ունենալու ս․թ․ հուլիսի 12-17-ը «Բեսթ Ռեզորթ Աղվերան» hյուրանոցում։
Ամառային դպրոցի նպատակն է համախմբել տարբեր մասնագիտությունների ուսանողների և դասախոսների, ինչպես նաև տեղական բնակչությանը՝ Հազդան գետի ավազանի էկոհամակարգային ծառայությունների գնահատման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։
Եթե կարևորում եք աշխատելն իրական կյանքի խնդիրների հետ և գտնել նրանց լուծման հնարավոր ուղիները, նախընտրում եք աշխատել տարբեր շահառուների և համայնքի ներկայացուցիչների հետ, սիրում եք թիմային աշխատանքը, ցանկանում եք հաղորդակից լինել ոլորտին առնչվող արդի գիտելիքներին և հետազոտական մեթոդներին, ապա այս միջոցառումը Ձեզ համար է:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել կենսաբանություն, էկոլոգիա, քիմիա, տնտեսագիտություն, կառավարում, աշխարհագրություն, ջրաբանություն, զբոսաշրջություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, իրավաբանություն, տվյալագիտություն և հարակից մասնագիտությունների ուսանողները և դասախոսները.
Մասնակցությունը ողջ ընթացքին պարտադիր է։
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ։
Գրանցվելու վերջնաժամկետն է հունիսի 30–ը։
Տեղափոխման և կեցության ծախսերը հոգում է EcoServ նախագծը։
Հարցերի դեպքում զանգահարել +374 99999175 հեռախոսահամարով։