Սիրով հրավիրում ենք մասնակցելու Վիեննայի ԲՈԿՈՒ համալսարանի (BOKU), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԷԳԿ) կողմից իրականացվող #EcoServ նախագծի շրջանակում կազմակերպվող «էկոհամակարգային ծառայությունների ոլորտում կրթության ներդրման հնարավորությունների վերհանում #մասնակցային մոտեցմամբ» թեմայով երկօրյա մասնագիտական սեմինարին, որը տեղի է ունենալու ս․թ․ հուլիսի 8-9-ը «Բեսթ Ռեզորթ Աղվերան» Հյուրանոցում։
Սեմինարի նպատակն է խթանել տարբեր բնագավառների մասնագետների միջև փոխգործակցությունը հանուն #էկոհամակարգային ծառայությունների ոլորտում կրթության ավելի լայն ներդրման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման։
Եթե կարևորում եք միջոլորտային համագործակցությունը և հետազոտական բաղադրիչի ակտիվ կիրառումը դասավանդման գործընթացում, պատրաստ եք ակտիվորեն ներգրավվել իրական կյանքի խնդիրների լուծմանը կրթության միջոցով, ստեղծել գիտելիք՝ համագործակցելով տարբեր շահառուների և ոլորտի մասնագետների հետ, այս սեմինարը Ձեզ համար է:
Միջդիսցիպլինար համագործակցության կարևորությունից ելնելով՝ սեմինարը կարող է հետաքրքրական լինել մի շարք մասնագիտությունների ուղղությամբ ակտիվ դասավանդող մասնագետների՝ կենսաբանություն, էկոլոգիա, քիմիա, տնտեսագիտություն, աշխարհագրություն, ջրաբանություն, զբոսաշրջություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, կառավարում, իրավաբանություն, տվյալագիտություն, գյուղատնտեսության ոլորտ։
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ։
Գրանցվելու վերջնաժամկետն է հունիսի 25–ը։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Առաջնահերթությունը տրվելու է Հրազդան գետի ավազանի համայնքներում դասավանդող ուսուցիչներին:
Սեմինարի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։
Տեղափոխման և կեցության ծախսերը հոգում է EcoServ նախագծը։
Հարցերի դեպքում զանգահարել +374 99999175 հեռախոսահամարով։